Արամ Հարությունյանը ազատվեց Կոտայքի մարզպետի պաշտոնից

Արամ Հարությունյան, արխիվ

Կառավարությունը այսօրվա նիստի ժամանակ հավանություն տվեց Արամ Հարությունյանին Կոտայքի մարզպետի պաշտոնից ազատելու մասին որոշմանը։

Որպես պաշտոնից ազատելու պատճառ որոշման մեջ նշվում է Հարությունյանի այլ աշխատանքի անցնելը։

Արամ Հարությունյանը մարզպետ էր նշանակվել անցած տարվա մայիսին, նախկինում զբաղեցնում էր բնապահպանության նախարարի պաշտոնը։

Հովհաննես Շողիկյան