ԱՄՆ սենատորները խնդրում են 2018-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը չանցկացնել Ռուսաստանում

2018-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության լոգոն

Ամերիկացի 13 սենատորներ նամակով դիմել են ՖԻՖԱ-ին՝ խնդրելով 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը չանցկացնել Ռուսաստանում։ Նամակը հրապարակվել է երեկ:

Որպես խնդրանքի պատճառաբանություն նշվում է, որ Ռուսաստանը շարունակում է խախտել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։