Ռուսաստանում նավաբեկության հետևանքով առնվազն 54 մարդ է զոհվել

Նավաբեկության վայրը քարտեզի վրա

Ռուսաստանից ստացվող տեղեկությունների համաձայն` Օխոտսկի ծովում նավի խորտակման պատճառով նվազագույնը 54 մարդ է մահացել։

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ նավի վրա 132 մարդ է եղել, որոնցից 63-ը փրկվել են, 15-ի ճակատագիրը դեռևս անհայտ է: