«Հիմնադիր խորհրդարանի» անդամին դանակահարելու մեջ կասկածվող անձը ձերբակալվել է

Հրաչ Միրզոյանը՝ դանակահարվելուց րոպեներ անց

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հրաչիկ Միրզոյանին դանակահարելու մեջ կասկածվող Կամո Խաչատրյանը այսօր ձերբակալվել է և քննվող քրեական գործում ներգրավվել որպես կասկածյալ՝ «Ազատությանը» հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Նա հավելեց, որ մեղադրանք ներակայացնելու հարցը կլուծվի առաջիկայում:

Ավելի վաղ Տռուզյանը փոխանցել էր Խաչատրյանը մեղայականով ներկայացել է Գյումրիի ոստիկանության բաժին:

Սարգիս Հարությունյան