Ուկրաինայի դատախազությունը կքննի նախարարների շրջանում կոռուպցիայի մասին հայտարարությունները

Ուկրաինայի դատախազությունը քննելու է կառավարության անդամների շրջանում կոռուպցիայի մասին հայտարարությունները, «Ինտեր» հեռուստաընկերության եթերում հայտարարել է երկրի գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինը:

Դատախազը նաև ասել է, որ Ուկրաինայի վարչապետ Արսենիյ Յացենյուկը պատրաստակամություն է հայտնել գործով ցուցմունքներ տալ: