«Ավետիսյանների ընտանիքի` Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած սպանության մեջ մեղադրվող ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունը ընթանալու է Հայաստանի տարածքում»:
Այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ԱՊՀ հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Օլեգ Լեբեդևը:
Այս մասին տեղեկացնում է ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը՝ մեջբերելով ռուսաստանցի պատգամավորի հետևյալ խոսքերը.- «Ռուսաստանն արեց ամեն ինչ, որպեսզի նախաքննությունն անցնի Հայաստանի տարածքում: Դատավարությունը ևս նախատեսվում է Հայաստանի տարածքում կազմակերպել: Սա այն է, ինչ խնդրում է Հայաստանի ժողովուրդը»։