Օբաման և Էրդողանը քննարկել են մի շարք հարցեր

Բարաք Օբաման և Ռեջեփ Էրդողանը Սպիտակ տանը հանդիպման ժամանակ, արխիվ

ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբաման և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը այսօր հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Իրաքում, Սիրիայում, Եմենում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակը:

«Առաջնորդները քննարկել են «չափավոր» սիրական ընդդիմության նախապես ընտրված մի շարք անդամների ուսուցման և մատակարարման ծրագիրը», - ռուսաստանյան «Նովոստի գործակալության» հաղորդմամբ՝ նշված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ: Քննարկվել է նաև Սիրիա ժամանակ այլազգի զինյալների հետ պայքարը: Օբաման շնորհակալություն է հայտնել Էրդողանին, որ Թուրքիան մոտ 2 միլիոն փախստականների է ընդունել Սիրիայից:

«Առաջնորդները նաև քննարկել են Եմենում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունները և պայմանավորվել են շարունակել սերտ համագործակցությունը այդ և տարածաշրջանային այլ հարցերով», - հայտարարել է Սպիտակ Տունը: