«Նաիրիտ»-ի աշխատողներն այսօր կրկին ցույց անցկացրին Կառավարության շենքի մոտ, ապա երթով շարժվեցին խորհրդարան և իրենց պահանջներն ամփոփող նամակ հանձնեցին Ազգային Ժողով։
Ըստ նախնական պայմանավորվածության, նաիրիտցիների՝ ամիսներ շարունակ չստացած աշխատավարձի հարցը կքննարկվի ԱԺ «Նաիրիտ»-ի հարցերով զբաղվող ենթահանձնաժողովում, որին կմասնակցեն նաև գործարանի աշխատողները։
Նաիրիտցիները նաև ակնկալում են, որ մինչև պարտքի ամբողջական մարումը կսառեցվեն իրենց կողմից վերցված վարկերը, կհետաձգվի կոմունալ և ուսման վարձերի վճարումը, պետպատվերի շրջանակներում կապահովվեն հրատապ վիրահատությունները։
Պահանջների թվում է նաև գործարանում աշխատած թոշակառուների թոշակի վերահաշվարկը։ Նաիրիտցիները հույս ունեն, որ իրենցից շատերն, այնուամենայնիվ, կկարողանան վերադառնալ աշխատանքի։
Ռուզան Գիշյան