Իրաքցի պաշտոնյաները մարտի 26-ին տեղեկացրել են, որ ԱՄՆ-ի առաջնորդությամբ կոալիցիոն օդուժը հարվածներ է հասցրել Տիկրիտում «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դիրքերի ուղղությամբ։
Իրաքի զինված ուժերը և Իրանի աջակցությունը վայելող շիա աշխարհազորայինները արդեն երեք շաբաթ շարունակ պաշարել են զինյալների դիրքերը Տիկրիտում և փորձում են հետ խլել ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքը «Իսլամական պետությունից»: