Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի Կամխուդ բարձրլեռնային ուսումնավարժական համալիրում սկսվել են զորավարժություններ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զենքերի ներգրավմամբ:
Ուսումնական զորավարժություններին մասնակցում են 100-ից ավելի զինծառայողներ և 30 միավոր հատուկ ռազմական տեխնիկա, ներգրավված են նաև անօդաչու թռչող սարքեր: