Երևանում վերջին հրաժեշտը տվեցին դերասան Կարեն Ջանիբեկյանին

Your browser doesn’t support HTML5

Այսօր արվեստասերներն ու արվեստագետները Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում վերջին հրաժեշտը տվեցին ժողովրդական դերասան Կաերն Ջանիբեկյանին:

Նրա կյանքը ոչ միայն անխզելիորեն կապված էր թատրոնի հետ, այլ նաև՝ կինոյի․ ավելի քան 50 ֆիլմերում է նկարահանվել, 30-ից ավելի դերեր էլ ժամանակին կերտել է հեռուստաթատրոնում:

Դերասանուհի, բեմադրիչ, Մհեր Մկրտչյանի կինը՝ Թամար Հովհաննիսյանը, Կարեն Ջանիբեկյանի հետ տարիների մտերմությունն ու ընկերությունը շատ թանկ է գնահատում:

«Նա շատ հարուստ և ոչ միաշերտ, ոչ էդքան հեշտ ընկալելի մեկն էր: Ինձ համար շատ թանկ մեկը, իմ կյանքում շատ մեծ տեղ զբաղեցրած մեկը, և իր հետ էսօր իմ կյանքի էդ մասն էլ ա գնում ինձնից», - ասաց Թամար Հովհաննիսյանը: