ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառումների մեկնարկը: Միջոցառումներն անցկացվել են կազմակերպության ֆրանկոֆոն երկրների խմբի ջանքերով, որի ակտիվ անդամ է հանդիսանում Հայաստանը, փոխանցում է ՀՀ ԱԳՆ-ն։
Ֆրանկոֆոնիայի օրվա շրջանակներում Հայաստանը մասնակցել է ֆրանկոֆոն երկրների մայրենի լեզուներում ֆրանսերենից փոխառությունների խաղին: Միջոցառմանը մասնակցել են նաև Անդորրայի, Բուլղարիայի, Հունաստանի, Լիտվայի, Շվեյցարիայի և Սենեգալի պատվիրակությունները:
Տեղի է ունեցել նաև ֆրանկոֆոն երկրների ազգային հեքիաթների բեմադրությունների ներկայացում՝ Հայաստանի, Կանադայի, Հունաստանի, Լիտվայի, Բուրկինա Ֆասոյի, Դոմինիկյան Հանրապետության, Թունիսի, Վիետնամի և Ուրուգվայի մասնակցությամբ:
Հայաստանը ներկայացնող թատերական խմբակը ցուցադրել է Հովհաննես Թումանյանի «Բարեկենդան» ստեղծագործության բեմադրությունը: