Ուկրաինան կհրաժարվի ռուսական գազից

Ուկրաինայի էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ ապրիլի 1-ից Կիևը կդադարի գազ գնել Ռուսաստանից:

Նախարար Վլադիմիր Դեմչիշինն ասել է, որ այս պահին ռուսական գազի կարիքն իրենք չունեն։

Այսօր 1000 խորանարդ մետր ռուսական գազի դիմաց Կիևը Մոսկվային վճարում է 329 դոլար, մինչդեռ Ռուսաստանը ցանկանում է ապրիլի 1-ից գազի սակագինը Կիևի համար դարձնել 348 դոլար։