Օհանյանն այցելել է ռազմական արդյունաբերության համալիրի ձեռնարկություններ

Այսօր Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հերթական աշխատանքային այցով եղել է ռազմական արդյունաբերության համալիրի մի շարք ձեռնարկություններում:

Պաշտպանության նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ, նախարարն այստեղ ծանոթացել է ձեռնարկություններում արտադրվող ռազմական տեխնիկայի նմուշներին, հայրենական արտադրության սպառազինության զինատեսակներին, դրանց պատրաստման ու նորոգման տեղամասերին, ռազմական տեխնիկայի արդիականացման աշխատանքներին: