Ղրղըզստանում ձերբակալվել են իսլամիստական խմբավորման հետ համագործակցության մեջ կասկածվող քաղաքացիներ

Ղրղզստանի ազգային անվտանգության ծառայությունները մարտի 23-ին բերման ենթարկել հարավային Ջալալ-Աբադ շրջանի մի քանի բնակչի, ովքեր կասկածվում են արգելված Հիզբ ութ-Թահրիր իսլամիստական խմբավորման հետ կապեր ունենալու մեջ:

Վերջին ամիսներին Ղրղզստանում աճել է Հիզբ ութ-Թահրիր և այլ իսլամիստական կազմակերպությունների հետ համագործակցելու կասկածանքով ձերբակալությունների թիվը: Ղրղզստանի իշխանությունները պնդում են, որ Հիզբ ութ-Թահրիր խմբավորումը Սիրիայում և Իրաքում կռվելու համար Կենտրոնական Ասիայից արմատական երիտասարդներ հավաքագրելու՝ «Ալ-Ղաիդա» և «Իսլամական պետություն» խմբավորումների ծրագրի մասն է կազմում: