ԱԺ-ն հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն ընդունեց

Ազգային ժողովը այսօր հայտարարություն է ընդունել ՝ դատապարտելով Օսմանյան Թուրքիայում հույների և ասորիների ցեղասպանությունը:

Հայտարարությունում ասվում է, որ Ազգային Ժողովը, արձանագրելով հայ, հույն և ասորի ժողովուրդների դարերի խորքից եկող բարեկամական հարաբերությունները, հայտարարում է, որ դատապարտում է Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը:

Հայտարարությանն ընդունվել է միաձայն․ կողմ է քվեարկել 117 պատգամավոր, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեն եղել:

Տաթևիկ Լազարյան