Պուտինը կադրային փոփոխություններ է կատարում Կրեմլում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտիննն աշխատանքից ազատել է Կրեմլի արտաքին ու ներքին քաղաքականության հարցերով բաժինների ղեկավարներին։

Պաշտոնանկությունների պատճառները հրամանագրերում չեն նշվում, սակայն վերլուծաբանները դա կապում են Պուտինի 10-օրյա անհետացման, ինչպես նաև ընդդիմադիր Բորիս Նեմցովի սպանությունից հետո իշխանական կուլիսներում տիրող հնարավոր լարվածության հետ։