Ռուս-ուկրաինական հակամարտությունը և տարածաշրջանում Ռուսաստանի որդեգրած նոր, ագրեսիվ ռազմավարությանը Սպիտակ տունը դիտարկում է որպես ԱՄՆ-ի անվտանգության գլխավոր սպառնալիք։ Այս սպառնալիքը, սակայն, ավելի նկատելի է դառնում Բալկանյան երկրներում։
Մեծաթիվ մահմեդական բնակչության առկայությունը, պատմական ու կրոնական կապերը Ռուսաստանի հետ Բալկանյան երկրները դարձնում են խոցելի, թե՛ Ռուսաստանի ռազմավարական փոփոխությունների և թե՛ մահմեդական ծայրահեղականության հանդեպ։
Սիրիական հակամարտության մեկնարկից հետո, ըստ ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունների տվյալների, շուրջ 20,000 մարդ է միացել ծայրահեղականներին, որոնցից շուրջ 3400-ը՝ Արևմուտքից, նրանց շուրջ 1000-ը՝ Բալկաններից։
Բալկանյան երկրները ռազմավարական առումով կաևոր են նաև Ռուսաստան-Արևմուտք հարաբերություններում։
Ռուսաստանը մինչդեռ փորձում է օգտագործել տարածաշրջանում իր դիրքերը։ Սերբիան, օրինակ, իր գազի պաշարների 82 տոկոսը ստանում է Ռուսաստանից։