Ռուսաստանի նախագահ Վլդիմիր Պուտինը պարգևատրել է ավելի քան 10 տարի երկրի արտաքին գերատեսչությունը ղեկավարած Սերգեյ Լավրովին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով:
Պուտինը այդ հրամանագիրը ստորագրել է մարտի 21-ին՝ Լավրովի 65-ամյակի օրը:
ՄԱԿ-ում Ռուսաստանի նախկին դեսպան և 2004 թվականից երկրի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այժմ արդեն ունի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» բոլոր 4 աստիճանների մեդալները: