Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նորընտիր ղեկավար Նաիրա Զոհրաբյանը այսօր ԱԺ քառօրյա նիստի մեկնարկին հայտարարեց, որ ԲՀԿ խմբակցությունն այսուհետ ընդդիմություն է:
«Օգտվելով Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի 14-րդ հոդվածից՝ ես «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հայտարարում եմ ընդդիմադիր»,- նշեց ԲՀԿ ղեկավարը:
Այսպիսով «Բարգավաճ Հայաստանի» խորհրդարանական խմբակցությունը, որը ստեղծման պահից հանդես էր գալիս որպես «ոչ իշխանական» ուժ, պաշտոնապես դառնում է ընդդիմություն: