Բրիտանիայի արտգործնախարարը պահանջում է Ղրիմը վերադարձնել Ուկրաինային

Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը հայտարարել է, որ Ռուսաստանը «պարտավոր է Ղրիմը վերադարձնել Ուկրաինային» և «բացարձակապես անընդունելի» է որակել թերակղզու բռնակցումը Կրեմլի կողմից:

«Ղրիմի անեքսիան ապօրինի էր և ոչ լեգիտիմ 2014-ի մարտին, և շարունակում է ապօրինի և ոչ լեգիտիմ մնալ 2015-ի մարտին», - հայտարարել է Համոնդը՝ մարտի 22-ին Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունում հրապարակված հաղորդագրությունում:

Ռուսաստանը Ղրիմը միացրեց իր տարածքին 2014-ի մարտի 16-ին՝ անտեղ զորքեր ուղարկելուց և հանրաքվե անցկացնելուց հետո:

Համոնդը այդ հանրաքվեն անվանել է «կեղծիք» և Պուտնինի կողմից ուկրաինական «հողերը զավթելու» նպատակով ստեղծված «ծխածածկույթ»:

Մարտի 18-ին Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ Ղրիմի միացումը Ռուսաստանին անհրաժեշտ էր՝ թերակղզու ռուս ազգաբնակչությանը պաշտպանելու և Ռուսաստանի «պատմական արմատները» վերահաստատելու համար: