Հանրապետական Թեդ Քրուզն իր թեկնածությունը կառաջադրի առաջիկա նախագահական ընտրություններում

Հանրապետական սենատոր Թեդ Քրուզը թվիթերյան իր էջում գրել է, որ պատրաստվում է թեկնածությունն առաջադրել 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում:

Տեխասցի 44-ամյա սենատորը առաջիկայում հանդես կգա ծրագրային ելույթով: Մինչ այդ՝ նա տեսանյութ է հրապարակել, որում ասվում է՝ «Ամերիկան քաջարի պահպանողականների նոր սերնդի կարիք ունի՝ կրկին մեծ երկիր դառնալու համար»: