Այսօր կառավարությունում մարզպետարանների 2014 թվականի աշխատանքների քննարկման ժամանակ, որին մասնակցել է նաև գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսության ոլորտին:
Վարչապետը Հովիկ Աբրահամյանը նշել է, որ լոլիկի պահանջարկը հանրապետությունում մեծ է և կառավարությունը պատրաստ է վերամշակող ընկերություններին օժանդակել, քննարկել ֆինանսական հարցերը, գյուղացիական տնտեսությունների ողջ արտադրանքը մթերելու համար:
«Գյուղացիական տնտեսությունները որքան լոլիկ արտադրեն, մենք կօգնենք, որպեսզի վերամշակող գործարաններն ընդունեն և վերամշակեն: Լոլիկի պահանջարկը շատ է և կառավարությունը պատրաստ է այդ ծրագիրը ֆիանսավորել: 2015 թվականին գյուղատնտեսության ոլորտում ակնկալում եմ ավելի մեծ արդյունքներ, քանի որ ընթացիկ տարում այդ բնագավառում լինելու են ավելի մեծ ֆինանսական ներարկումներ», - ասել է գործադիրի ղեկավարը: