Աշոտյանը կայցելի Լեռնային Ղարաբաղ

Արմեն Աշոտյան

Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մարտի 22-23-ը կգտնվի Լեռնային Ղարաբաղում:

Այցի ընթացքում նախարարը կհանդիպի Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի և վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ:

Հայաստանի կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Աշոտյանը հանդիպում կունենա Արցախի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ, կմասնակցի նաև ծառատունկի: