Պուտինը տնտեսության նկատմամբ վստահություն ունենալու «հիմքեր» չի տեսնում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե Ռուսաստանի տնտեսության նկատմամբ վստահություն ունենալու համար «հիմնարար հիմքեր չկան»:

Պուտինը նման հայտարարություն է արել երեկ Մոսկվայում՝ Ռուսաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Գործարարների հետ նույն այդ հանդիպմանը մասնակցող Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, սակայն, իր ելույթում կարծիք է հայտնել, որ տնտեսության համար վատթարագույն ժամանակներն արդեն անցյալ են: