Պուտին․ Ժամանակն է բանակցություններ վարել երեք երկրների արժութային միության շուրջ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է բանակցություններ սկսել Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի միասնական արժութային միություն ստեղծելու շուրջ:

«Մենք մեր գործընկերների հետ պայմանավորվեցինք շարունակել արժութային քաղաքականության համակարգումը: Կարծում ենք, որ ժամանակն է խոսել արժութային միության ձևավորման հնարավորության մասին», - Ռուսաստանի նախագահի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքսը»:

Ըստ ռուսաստանյան «Նովոստի» գործակալության, Պուտինը նաև նշել է, որ «ուս ուսի տված» աշխատելով՝ ավելի հեշտ է արձագանքել արտաքին ֆինանսավորման, տնտեսական սպառնալիքներին, պաշտպանել միացյալ շուկան»:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երեք երկրների ղեկավարները կհանդիպեն մայիսի 8-ին՝ Մոսկվայում, Աստանայում այսօր կայացած եռակողմ հանդիպման ժամանակ բարձրացված հարցերը ավելի մանրամասնորեն քննարկելու համար: