Ռուսաստանը կոչ է անում MH17-ի անկման «անկողմնակալ» քննություն իրականացնել

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել 2014թ․հուլիսին Ուկրաինայի արևելքում Մալայզիական ավիաուղիների MH17 մարդատար ինքնաթիռի անկման հանգամանքների «անկողմնակալ և թափանցիկ» քննություն անցկացնել այն բանից հետո, երբ հոլանդական RTL հեռուստաընկերությունը ռեպորտաժ է հեռարձակել, որում ասվում է, թե ինքնաթիռի անկման վայրից ռուսական արտադրության BUK հրթիռի բեկոր է հայտնաբերվել՝ խորացնելով կասկածներն այն մասին, որ ինքնաթիռը խփել են Ռուսաստանի աջակցությունը վայելող ապստամբ անջատականները: