Իսլամացված հայերը Թուրքիայում

Turkey -- Armenian Muslim Ibrahim Boztas, 79, sits in his home in the eastern village of Mazgirt in Tunceli province, 23Apr2013

Թուրքիայում բնակվող, իրենց ինքնությունը թաքցնող հայերի մասին վերջին տարիներին բավական հաճախ է խոսվում մամուլում: Այս մասին «Ամերիկայի ձայնը» զրուցել է Վաշինգտոնի «Ուիթման» համալսարանի պատմության դասախոս, պատմաբան Էլիզ Սեմերջյանի հետ։

Սեմիրջյանը տարիներ շարունակ ուսումնասիրել է իսլամացած հայերի պատմությունը։

«Դերզոր այցելություններիս ժամանակ, երբ տեղաբնակները իմանում էին, որ ես հայ եմ, շատերը մոտենում էին ինձ՝ պատմելու իրենց նախնիների պատմությունը։ Այստեղ էր, որ գիտակցեցի, որ նրանցից շատերի նախնիները եղել են ցեղասպանությունը վերապրած իսլամացված հայեր», - ասում է պատմաբանը։

Սեմերջյանը նշում է, որ Թուրքիայում բնակվող, իրենց ինքնությունը թաքցնող շատ հայերի համար կարևոր դեր է խաղացել Հրանտ Դինքի կերպարը։

«Նրանց պատմությունները շատ հետաքրքիր են, այս մարդիկ, վախենալով իրենց ինքնությունը բացահայտել, այդուհանդերձ փորձել են պահպանել իրենց նախնիներից եկած ավանդույթները, խոհանոցը, նրանցից ոմանք նույնիսկ կնքվելու որոշում են կայացրել», - պատմում է նա:

Այս բացահայտումները, ըստ Սեմերջյանի, բարձրացնում են կարևոր խնդիր՝ այն է, թե ինչ է նշանակում հայ լինելը աշխարհասփյուռ հայության համար․ - «Պատկերացրեք մարդու, որ ամբողջ կյանքում բնակվել է Թուրքիայում, կարծելով, որ ինքը ծագումով թուրք է, ով ավելի ուշ բացահայտում է իր հայ լինելու փաստը: Այս մարդկանց մարդկանց կյանքը, աշխարհայացքը, ինքնաընկալումը կարող է գլխիվայր շուռ գալ»:

Նա շեշտում է, որ անչափ կարևոր է այս մարդկանց և հայ համայնքի միջև երկխոսություն սկսել։ Ըստ Էլիզ Սեմերջյանի՝ հայ համայնքի օրակարգում կարևոր դեր պետք է ունենա նաև Թուրքիայում լիբերալ և դեպի ժողովրդավարություն ձգտող շարժումների սատարումը, հավաստելով, որ հայ-թուրքական հարաբերությունների առաջընթացի և ցեղասպանության ճանաչման, ինչպես նաև քողարկված հայերի խնդիրների լուծման գլխավոր նախապայմանը դեմոկրատ և առաջադեմ Թուրքիան է։