«Հայոց ցեղասպանության հիշատակի հրապարակ»՝ Լոս Անջելեսում

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը մարտի 18-ին միաձայն քվեարկել է Հոլիվուդ բուլվարի և Արևմտյան պողոտայի խաչմերուկը վերանվանել «Հայոց ցեղասպանության հիշատակի հրապարակ» և այդ տարածքում համապատասխան նշաններ տեղադրել, հաղորդում է «Մասիս փոստը»:

Առաջարկը քաղաքային խորհրդին է ներկայացրել խորհրդի անդամ Միթչ Օ՛Ֆարելը, ով իր ելույթում նշել է, որ Հոլիվուդի այդ տարածքում, որը անվանում են Փոքր Հայաստան (Little Armenia) հազարավոր հայեր են ապրում, և որ ամեն տարի հենց այս տարածքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երթ է անցկացվում: