Ուկրաինան հատուկ կարգավիճակ կտա Դոնեցկին ու Լուգանսկին, անջատականները դժգոհ են

Ուկրաինա -- Գերագույն ռադայի շենքը, Կիև, 17-ը մարտի, 2015թ․

Ուկրաինայի օրենսդիրները հավանության են արժանացրել օրինագիծ, որով հատուկ կարգավիճակ են տալու Ուկրաինայի հարավ-արևելքի այն տարածքներին, որոնք գտնվում են ռուս-անջատականների վերահսկողության տակ։

Փաստաթղթում ասվում է, որ Դոնեցկի և Լուգանսկի մարզերին կտրվի հատուկ կարգավիճակ՝ Ուկրաինայի օրենսդրությամբ և միջազգային դիտորդների առկայությամբ անցկացված ընտրություններից հետո։

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավարությունը այս օրինագիծը դիտարկում է որպես Մինսկում ձեռք բերված հրադադարի համաձայնագրի խախտում։