Եվրախորհրդարանի պատգամավորները պահանջել են, որպեսզի Բորիս Նեմցովի սպանության գորով միջազգային հետաքննություն իրականացվի:
ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ, այս մասին ասված է այսօր Եվրախորհրդարանի ընդունած բանաձևում:
Պատգամավորները կարծում են, որ ռուսաստանից ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի մահը «Ռուսաստանի ժամանակակից պատմության մեջ ամենանշանակալի քաղաքական սպանությունն է»: Եվրոպացի պատգամավորները պահանջում են միջազգային հետաքննություն անցկացնել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵԱՀԿ-ի, Եվրոպայի Խորհրդի և ՄԱԿ-ի շրջանակներում հասանելի գործիքները կօգնեն ապահովել հետաքննության անաչառությունն ու ազնվությունը: