Նախագահը հանդիպել է ՀՀՇ-ի ներկայացուցիչների հետ

Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության ներկայացուցիչներ Ալեքսանդր Արզումանյանի, Արարատ Զուրաբյանի և Դավիթ Առաքելյանի հետ:

Նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանադրական բարեփոխումների գործընթացին առնչվող հարցեր: