Սահմանադրական բարեփոխումների շրջանակում նախագահը հանդիպեց ԲՀԿ-ի հետ

Լուսանկարը՝ նախագահականի

Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ներկայացուցիչներ Նաիրա Զոհրաբյանի, Ստեփան Մարգարյանի և Միքայել Մելքումյանի հետ:

Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանադրական բարեփոխումներին առնչվող հարցեր:

ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանն, իր հերթին, հաղորդագրություն է տարծել հանդիպման վերաբերյալ՝ հայտնելով, որ «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչները վերահաստատել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախկինում հայտնած իրենց դիրքորոշումը։

Հիշեցնենք, որ նախկինում ԲՀԿ դեմ էր արտահայտվել խորհրդարանական կառավարման համակարգին անցնելուն, որը առաջարկվում է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգով, դա գնահատելով որպես իշխանությունների վերարտադրման փորձ։