ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը, Իգոր Պոպովը և Պիեռ Անդրիոն հանդիպում են Մինսկում` քննարկելու ղարաբաղյան կարգավորման գործընթացը։ Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում տեղեկացնում է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
«Ուրախ եմ Մինսկում միանալու համանախագահներին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ Բելառուսի հետ խորհրդակցություններ անցկացնելու համար», - գրել է Ուորլիքը: