Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման չորեքշաբթի օրը թույլատրել է Ուկրաինային մատակարարել 75 միլիոն դոլարի ոչ մահացու ռազմական տեխնիկա: Բացի այդ, ուկրաինական բանակին կտրամադրվեն 230 ամենագնացներ:
Միացյալ Նահանգները կարծում է, որ ուկրաինական հակամարտությունը ռազմական լուծում չունի, սակայն Ուկրաինային պետք է հնարավորություն տալ պաշտպանել իրեն:
Տեխնիկայի նոր խմբաքանակը Ուկրաինային կմատակարարվի վեց ամսից: