ԱՄՀ-ն 17.5 միլիարդ դոլարի աջակցություն կտրամադրի Ուկրաինային

Արժույթի միջազգային հիմնադրամը հավանություն է տվել Ուկրաինային 4 տարվա ընթացքում 17.5 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցություն տրամադրելու որոշմանը:

Gazeta.ru-ի հաղորդմամբ, այդ մասին հայտարարել է ԱՄՀ ղեկավար Քրիստին Լագարդը:

«4 տարի ժամկետով համաձայնագիրը կոչված է աջակցելու Ուկրաինայի տնտեսական կայունացմանը և լայնամասշտաբ քաղաքական բարեփոխումներին, որոնք ուղղված են կայուն աճի վերականգնմանը և ուկրաինացի ժողովրդի կյանքի մակարդակի բարձրացմանը», - հայտարարել է Լագարդը: