ՀՀ ԶՈՒ ավիացիայի մասնագետները Ռուսաստանում կմասնակցեն ուսումնամեթոդական հավաքի

Պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում։

Հայաստանի զինված ուժերի ավիացիայի վարչության մասնագետները մարտի 11-ից 13-ը Ռուսաստանի Լյուբերցի քաղաքում կմասնակցեն ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի թռիչքների անվտանգության ծառայությունների ներկայացուցիչների ուսումնամեթոդական հավաքին և պարապմունքներին, տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։