Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն լավատեսորեն է խոսել երկրի արևելյան շրջաններում երեք շաբաթից ավելի շարունակվող հրադադարի մասին։
Ելույթ ունենալով հեռուստատեսությամբ՝ նա ասել է, որ ուկրաինական ուժերը հեռացրել են իրենց ծանր հրետանու առյուծի բաժինը, ռուսամետ անջատականներն էլ հեռացրել են ծանր հրետանու զգալի քանակություն։
Այդուհանդերձ, ինչպես շեշտել է Պորոշենկոն, չնայած հարաբերական անդորրին, փետրվարի 15-ից՝ հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո սպանվել է 64 ուկրաինացի ծառայող։