Եվրամիությունը հավանական է համարում Բելառուսի հետ հարաբերությունների բարելավումը։ Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչը հայտարարել է, որ մարտի 7-ին Ռիգայում ԵՄ արտգործնախարարների բանակցություններից հետո իրենք «հնարավորություն են տեսնում ընդլայնելու և խորացնելու Բելառուսի հետ հարաբերությունները»։
Ռինկևիչը միաժամանակ նշել է, որ ԵՄ-ն դեռ մի շարք խնդիրներ ունի Բելառուսի հետ կապված, օրինակ, քաղաքական բանտարկյալների առկայություն այդ երկրում, բայց կարող է քայլ անել հարաբերությունների բարելավման համար։
Հնարավոր է՝ ԵՄ պաշտոնյաները Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին առաջին անգամ հրավիրեն Լատիվիայում այս տարի կայանալիք Եվրամության Արևելյան գործընկերության գագաթնաժողովին։ 2012-ին այն ժամանակ Գերմանիայի արտգործնախարար Գուիդո Վերստերվելլեն Բելառուսը անվանել էր «Եվրոպայի վերջին բռնապետությունը»։