Ազատ է արձակվել Ալեքսեյ Նավալնին

Ռուսաստան - Ալեքսեյ Նավալնին դուրս է գալիս կալանավայրից, Մոսկվա, 6-ը մարտի, 2015թ․

Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսանդր Նավալնին ազատ է արձակվել:

Դատարանը փետրվարին որոշել էր նրան 15 օրով կալանավորել մարտի 1-ի երթի թռուցիկները բաժանելիս հավաքների կազմակերպման և անցկացման կարգը խախտելու պնդումներով:

Երթը տեղի չի ունեցել Նավալնու համախոհ Բորիս Նեմցովի սպանության պատճառով․ ընդդիմադիրները որոշել են բողոքի ակցիա անցկացնել ապրիլի 19-ին: