Քարաթափում Գորիս - Տաթև ճանապարհին

Այսօր ժամը 11:30-ի սահմաններում Սյունիքի մարզի Գորիս - Տաթև հանրապետական նշանակության ավտոճանապարհի 18-րդ կիլոմետր հատվածում տեղի է ունեցել քարաթափում որի հետևանքով ճանապարհի երթևեկությունը դարձել է միակողմանի:

Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Գորիսի տարածաշրջանի ճանապարհաշինարարներն աշխատանքներ են տանում ճանապարհից քարերի մաքրման և երթևեկության վերականգնման ուղղությամբ: