Վրաստանի նախկին նախագահ, այժմ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի խորհրդական Միխեիլ Սաակաշվիլին կոչ է արել Միացյալ Նահանգներին մահացու մարտական զենք տրամադրել Կիևին:
«Միայն այդպես է հնարավոր կանգնեցնել Պուտինին», - ամերիկացի օրենսդիրներին ասել է Սաակաշվիլին՝ ելույթ ունենալով Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: