Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանությունն ունի քաղաքական ենթատեքստ:
«Ռուսաստանը պետք է ձերբազատվի այդ սպանություններից», - Ներքին գործերի նախարարության կոլեգիայի նիստի ժամանակ ասել է Պուտինը՝ հորդորելով ուժերը կենտրոնացնել հատկապես քաղաքական դրդապատճառներ ունեցող նաև նախորդ տարիների սպանությունների վրա:
«Ի վերջո, հարկ է Ռուսաստանն ազատագրել ամոթից և ողբերգությունից, որը մենք բոլորովին վերջերս ապրեցինք և տեսանք: Նկատի ունեմ Բորիս Նեմցովի զազրելի սպանությունը մայրաքաղաքի ճիշտ կենտրոնում», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը:
Պուտինը երեկ չէր մասնակցել Նեմցովի հուղարկավորությունը:
Տվյալ թեմայով տե՛ս նաև այստեղ: