ԿՀՎ նախկին ղեկավարը դատարանում իրեն մեղավոր է ճանաչել

Դեյվիդ Փեթրեուս և Փոլա Բրոուդվել, արխիվ

Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության նախկին ղեկավար ու բանակի գեներալ Դեյվիդ Փեթրեուսը դաշնային դատարանում իրեն մեղավոր է ճանաչել գաղտնի փաստաթղթերի հետ վարվելու կանոնները խախտելու համար։

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մեղքն ընդունելու մասին Փեթրեուսի խոստովանական ցուցմունքը փոխանցվել է Հյուսիսային Կարոլինայի մարզային դատարան։

Փեթրեուսը մեղադրվում է առանց թույլտվության գաղտնի նյութեր ոչնչացնելու ու պահելու համար։ Քննիչները պարզել են նաև, որ նա գաղտնի տեղեկությունները փոխանցել է իր կենսագրին ու ընկերուհուն՝ The New York Times-ի թղթակից Փոլա Բրոուդվելին։

ԿՀՎ-ի նախկին ղեկավարին սպառնում է առավելագույնը մեկ տարվա ազատազրկում, սակայն մեղադրանքի ընդունումը հնարավոր է նպաստի, որ Փեթրեուսի նկատմամբ սահմանվի երկու տարվա պայմանական ազատազրկում ու 40 հազար դոլար տուգանք։