Հայաստանում կանցկացվի միջազգային ներդրումային համաժողով

Լուսանկարը՝ Կառավարության լրատվականի

2015 թվականի հոկտեմբերին Հայաստանում կանցկացվի «Միջազգային բիզնես և պատասխանատու ներդրումներ Կովկասում և Կենտրոնական Ասիայում» ներդրումային համաժողովը՝ Մշակութային դիվանագիտության ինստիտուտի նախաձեռնությամբ:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ինստիտուտի գործադիր տնօրեն ու հիմնադիր Մարկ Դոնֆրիդը այսօր քննարկել են համաժողովին վերաբերող բովանդակային և կազմակերպչական հարցեր:

Վարչապետը կարևորել է Հայաստանում միջազգային համաժողովի անցկացումը՝ տնտեսական զարգացման հեռանկարների քննարկման ու ներդրումների ներգրավման տեսանկյունից, և Կառավարության անունից պատրաստակամություն հայտնել՝ աջակցել այս ֆորումի կազմակերպմանը: