Փարիզում ձերբակալվել են «Ալ-Ջազիրա»-ի երեք լրագրողներ

«Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության տարբերանշանը

Ձերբակալվել են «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության երեք լրագրողներ՝ Փարիզում անօրինական կերպով անօդաչու թռչող սարք կառավարելու համար։

Ֆրանսիայում առանց լիցենզիայի անօդաչու սարքերի կիրառման համար կարող է սահմանվել առավելագույնը 1 տարվա ազատազրկում և 75 հազար եվրո տուգանք։