Սեյրան Օհանյանը այցելել է մի շարք զորամասեր

Սեյրան Օհանյանը՝ ռազմական ինստիտուտում, արխիվ

Այսօր Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է 3-րդ բանակային զորամիավորման ենթակա մի շարք զորամասերում:

Աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարը եղել է զորամասերի տեխնիկական և թիկունքային ապահովման ստորաբաժանումներում, սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման ու նորոգման բազաներում, հետևել է ընթացիկ աշխատանքներին:

ՊՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, նախարարը եղել է նաև զինվորական հոսպիտալներից մեկում, տեղում ծանոթացել է բժշկական սարքավորումներով հագեցվածությանը, զրուցել է հոսպիտալի բուժանձնակազմի և բուժվող զինծառայողների հետ՝ վերջիններիս մաղթելով շուտափույթ ապաքինում: