2015-ի «Օսկար»-ը՝ «Բըրդմեն» ֆիլմին

ԱՄՆ - Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն լավագույն ռեժիսորական աշխատանքի համար ստացած «Օսկար»-ով, Լոս Անջելես, 22-ը փետրվարի, 2015թ․

Լոս Անջելեսում ավարտվեց «Օսկար»-ի 87-րդ մրցանակաբաշխությունը: Լավագույն ֆիլմ ճանաչվեց մեքսիկացի կինոռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Բըրդմեն» ֆիլմը: Ինքը՝ Ինյարիտուն մրցանակի արժանացավ որպես լավագույն ռեժիսոր: «Բըրդմեն»-ը ևս երկու «Օսկար» ստացավ՝ լավագույն օրիգինալ սցենարի և օպերատորական աշխատանքի համար:

Ամերիկացի կինոքննադատները լավագույն դերասանուհի ճանաչեցին Ջուլիանա Մուրին՝ «Վերստին Էլիս» ֆիլմում լեզվաբանության պրոֆեսորի մարմնավորելու համար, իսկ լավագույն դերասան՝ Էդի Ռեդմայնին՝ «Սթիվեն Հոքինգի տիեզերքը» ֆիլմում դերի համար:

Լավագույն արտասահմանյան ֆիլմի համար «Օսկար»-ի արժանացավ լեհ Պավել Պավլիկովսկիի «Իդա» ֆիլմը՝ առանց մրցանակի թողնելով ռուս կինոռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի «Լևիաթան»-ը:

Ինչպես և «Բըրդմեն»-ը, հայտնի ռեժիսոր Վես Անդերսոնի «Գրանդ Բուդապեշտ հյուրանոցը» ֆիլմը ևս չորս «Օսկար»-ի արժանացավ՝ լավագույն դիմահարդարման, հագուստների, գեղարվեստական ձևավորման (բեմադրող նկարիչ) և օրիգինալ երաժշտության (սաունդթրեքի) համար: