Ուկրաինայի իրավապահների խոսքով, երկու մարդ զոհվել է, 11-ը՝ վիրավորվել Խարկովում «խաղաղության երթի» ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով:
Իշխանությունների վերահսկողության տակ գտնվող այս արևելյան քաղաքում երթ էր անցկացվում էր նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի պաշտոնանկության մեկամյա տարելիցի առիթով:
Խարկովի ոստիկանության խոսնակ Նատալիա Զախարովան պայթյունը «ահաբեկչական» հարձակում է որակել՝ այն վերագրելով ռուսամետ ապստամբներին: