Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը հերթական անգամ պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը:
Երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնը 12 ռաունդանոց ռևանշ-մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց բրիտանացի Փոլ Սմիթին (116-112, 117-111, 117-111):
Հիշեցնենք, որ իր նախորդ մենամարտում Աբրահամը ևս հաղթել էր մրցավարների միաձայն որոշմամբ: